Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տիգրան Պետրոսյանը երրորդ հաղթանակը տոնեց

12:25, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Տիգրան Պետրոսյանը երրորդ հաղթանակը տոնեց

Մոսկվայում շարունակվող հեղինակավոր «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարում իր վստահ ելույթներն է շարունակում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Երեկ կայացած 3-րդ տուրում մեր շախմատիստը գեղեցիկ ոճով հաղթանակ տոնեց Հնդկաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Սետուրաման Սետուրամանի նկատմամբ: Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Հնդկաստանի հավաքականի մեկ այլ անդամի՝ 2723 գործակից ունեցող Վիդիթ Գուջրաթիի հետ: Իր պարտիան հաշտությամբ ավարտեց Գաբրիել Սարգսյանը: Ոչ-ոքի գրանցվեց նաև Հայկ Մարտիրոսյան – Արամ Հակոբյան պարտիայում, իսկ Արման Միքայելյանը և Շանթ Սարգսյանը պարտություններ կրեցին: 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Տիգրան Լ. Պետրոսյանը և Մոլդովայի ներկայացուցիչ Վիորել Բոլոգանը: Այսօր կայանալիք 4-րդ տուրում առաջատարները կմրցեն միմյանց դեմ: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արման Միքայելյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 1.5-ական միավոր, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում դեռ միավոր չի գրանցել: «Աէրոֆլոտ օփեն»-ի A մրցաշարը աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկն է: Մրցաշարի բոլոր 92 մասնակիցները կրում են միջազգային տիտղոսներ. 60 գրոսմայստեր, 27 միջազգային վարպետ, 2 կանանց գրոսմայստեր և 3 ՖԻԴԵ-վարպետ: B մրցաշարում մեր մասնակիցներից առաջատարների խմբում է ընթանում Տիգրան Քոթանջյանը, իսկ C խմբում՝ Արթուր Ղարագյոզյանը:

2784 | 0
Facebook