Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կան բավարար փաստեր Մարտի 1-ի գործով պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին, Հայկ Հարությունյանին, Գորիկ Հակոբյանին». Արթուր Սաքունց

12:20, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Կան բավարար փաստեր Մարտի 1-ի գործով պատասխանատվության ենթարկելու Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին, Հայկ Հարությունյանին, Գորիկ Հակոբյանին». Արթուր Սաքունց

«Հետաքննությունը կամ նախաքննությունը գտնվում է նույն փուլում, ինչպես 10 տարի առաջ, մինչդեռ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն հանդիսանում է առաջին հերթին այդ օրվա իշխանությունը: Ո՞ւմ հայտնի չէ փաստահավաք խմբի հայտնաբերած ԶՈւ ներգրավման մասին գաղտնի հրամանը, ո՞ւմ հայտնի չէ Երևանում առանց արտակարգ դրության մասին օրենքի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Հիշեցնենք՝ խորհրդարանում շարուկակվում են «2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» «Ելք»-ի հրավիրած լսումները:

«Տեղի է ունեցել պետական ահաբեկչություն՝ իշխանության մարմինների կողմից. պետական ռեսուրսների համալիր օգտագործմամբ՝ զանգվածային բռնությունների կիրառում ընդդիմության ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որի համար կան բավարար փաստեր պատասխանատվության ենթարկելու, առնվազն իրավական գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին, Հայկ Հարությունյանին, Գորիկ Հակոբյանին... Մարդիկ, որոնք անմիջականորեն հրամայել են ու որոնց հրամանով է ամեն ինչ կատարվել»,- հավելեց Սաքունցը:

10306 | 4
Facebook