Փետրվարի 23-ին մեկնարկում է ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը: Այսօր կայանալու է 12-րդ տուրի «Չարբախ»-ՇՊՀ հանդիպումը: Փետրվարի 24-ին «Արմենիա Թրավել»-ն ընդունելու է «Կապան»-ին, իսկ «Լեո»-ն հյուրընկալվելու է «Ալավերդի»-ին: Փետրվարի 25-ին Վանաձորում ՎՊՀ-ն խաղալու է «Շիրակ ՖԱ»-ի հետ: