Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մարտի 1-ի «Ելք»-ի նախագիծը Կարեն Ավագյանը համարում է «երևալու, ջրի երես մնալու» միջոց

12:00, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Մարտի 1-ի «Ելք»-ի նախագիծը Կարեն Ավագյանը համարում է «երևալու, ջրի երես մնալու» միջոց

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն, անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նախաձեռնած խորհրդարանական լսումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «մարդիկ փորձում են այդ դառն էջն օգտագործել երևալու, ջրի երես մնալու, ինքնախաբեություն-օրակարգ ձևավորելու համար»:

«Մարտի 1-ը ցավալի էջ էր Հայաստանի համար։ Բոլոր կողմերն անցած տասը տարիներին այդ մասին բարձրաձայնել են, խնդիրը բազմակողմանի քննարկվել է, այդ թվում նաև՝ իրավական հարթությունում։ Թվում է, թե տարիներ անց մենք մարտի 1-ի մասին բոլորս պարտավոր ենք խոսել «Այլևս երբեք» նշանաբանով միայն, բայց արի ու տես, որ ոչ, մարդիկ դեռ փորձում են այդ դառը էջն օգտագործել ու օգտագործել։ Հասկանալի է՝ այն միշտ էլ կարելի է օգտագործել երևալու, ջրի երես մնալու, ինքնախաբեություն-օրակարգ ձևավորելու համար։ Բա հետևանքնե՞րը։ Բա կրկին պատճառվող ցա՞վը։ Իրոք անհասկանալի է։ Մարտի 1-ը խորը վերք է ոչ միայն հարազատների, այլև մեր երկրի ու մեզանից յուրաքանչյուրի համար։ Պետք չէ քաղաքական նկրտումները բավարարելու համար ամեն անգամ ցավեցնել մարդկանց»,- այս մասին գրել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Նշենք, որ «Ելք»-ը նախագծով առաջարկում է իրավապահ մարմիններից պահանջել սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության ենթարկել սպանությունների կազմակերպիչներին, անմիջական կատարողներին։ Որպես հայտարարության ընդունման հիմնավորում՝ «Ելք»-ը նշում է նաև, որ զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին մինչ օրս արդարացի փոխհատուցում չի տրվել:

3517 | 0
Facebook