Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում կառուցված կոնստրուկցիան բացասաբար է անդրադառնում զբոսաշրջային գրավչության վրա». հայտարարություն

15:30, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում կառուցված կոնստրուկցիան բացասաբար է անդրադառնում զբոսաշրջային գրավչության վրա». հայտարարություն

Ֆեյսբուքյան օգտատեր Աղվան Ղուկասյանն իր էջում տեղադրել էր Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքից լուսանկարներ՝ ահազանգելով, որ այնտեղ շինարարություն է իրականացվում:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն անդրադառնալով ահազանգին, նշել էր, որ ներկա պահին շինարարական աշխատանքները կասեցված են: «Անկախ նրանից՝ դա կլինի զուտ փայտային գործողություն, թե այլ, կկասեցվի, մինչև հստակ չպարզվեն իրավական բոլոր հիմքերը»,- ասել էր նախարարը:

Խնդրի վերաբերյալ «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» ֆեյսբուքյան իր էջում այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով.

«Երեկ՝ փետրվարի 21-ին, մեր գործընկեր Աղվան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել էր նկարներով Ազատի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա» անունով հայտնի հուշարձանի տարածքից, որտեղ հստակ երևում էր, որ հուշարձանի մոտակայքում սկսել են շինարարական աշխատանքներ, առկա է տրանսպորտային տեխնիկա, կառուցվել է փայտային կոնստրուկցիա: Փաստն անհանգստացրեց հասարակության լայն շերտերին, այդ թվում՝ զբոսավարների հանրույթին: «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայում» փաստի առթիվ կազմվեց արագ արձագանքման խումբ, որն այսօր՝ փետրվարի 22-ին, այցելեց դեպքի վայր: Տեղում պարզ դարձավ, որ Գառնի համայնքի բնակիչ Շմավոն Համբարձումյանն ու դուստրը՝ Ծովինար Համբարձումյանը «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի և Ազատ գետի միջև տեղակայված իրենց սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորի վրա ձեռնարկել են «զբոսաշրջային հանգստի» գոտու կառուցման աշխատանքներ՝ ակնկալելով տարածք այցելող զբոսաշրջիկներին սուրճ ու թեյ հյուրասիրել և այսպիսով տարածաշրջանում «զարգացնել» տուրիզմը:

Ցանկանում ենք մի փոքրիկ պատմական ակնարկ անել:

Շմավոն Համբարձումյանը տուրիզմի ոլորտի աշխատակիցներին քաջ հայտնի «պապիկի» տղան է, այն նույն պապիկի, ով բազմիցս անհարմարություններ է պատճառել զբոսաշրջիկներին և զբոսավարներին՝ փակելով նրանց՝ դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհն ու անհիմն գումարներ պահանջելով:

Դեպքի առթիվ կայացավ հանդիպում Գառնու համայնքապետ՝ Ահարոն Սահակյանի հետ: Հանդիպման ժամանակ համայնքապետը վստահեցրեց, որ կատարվող շինարարությունն ապօրինի է, որ չկա համապատասխան թույլտվություն և չի էլ լինելու: Նա նաև վստահեցրեց, որ թույլ չի տա «Քարերի սիմֆոնիայի» տարածքում հուշարձանի տեսքն ու ամբողջականությունը խաթարող որևէ գործունեություն: Նրա պնդմամբ հուշարձանի տարածքում գտնվող Համբարձումյանների կառուցած ապօրինի կոնստրուկցիան շուտով կքանդվի ու եթե հարկ լինի, նաև իրավապահ մարմինների միջամտությամբ:

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» ևս հայտնում է իր դիրքորոշումը փաստի առթիվ: Վերոնշյալ կոնստրուկցիան աղճատում է հուշարձանի տեսքը, խաթարում բնական միջավայրն ու բացասաբար անդրադառնում հուշարձանի՝ զբոսաշրջային գրավչության վրա: Մենք կշարունակենք ուշիուշով հետևել դեպքերի զարգացմանն ու հարկ եղած դեպքում կմիջամտենք՝ պաշտոնապես դիմելով պատկան մարմիններին»,- նշված է հայտարարության մեջ:

Հավելենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն անդրադառնալով տարածված լուրերին երեկ հայտնել է, որ նշված հուշարձանների անձնագրերը հաստատվել են ՀՀ բնապահպանության նախարարի 2017 թվականի օգոստոսի 18-ի 274-Ն հրամանով, որտեղ համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ սահմանվել են համապատասխան պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները: Խնդրո առարկա փայտե տաղավարը գտնվում է նշված հուշարձաններից մոտ 12 մետր հեռավորության վրա՝ սեփականաշնորհված տարածքում, հողածածկ ճանապարհի ձախ մասում, Ազատ գետի աջ ափին: Ներկայում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, կայացրել որոշում՝ պարտավորեցնել կառուցապատողին դադարեցնել հուշարձանի մոտ գտնվող հողամասում իրականացվող շինարարական աշխատանքները, մինչև շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը: Նշենք, որ սեփականաշնորհված հողատարածքի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, որտեղ որևէ շինարարական աշխատանք չի կարող իրականացվել»:

«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում կառուցված կոնստրուկցիան բացասաբար է անդրադառնում զբոսաշրջային գրավչության վրա». հայտարարություն
«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում կառուցված կոնստրուկցիան բացասաբար է անդրադառնում զբոսաշրջային գրավչության վրա». հայտարարություն
«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում կառուցված կոնստրուկցիան բացասաբար է անդրադառնում զբոսաշրջային գրավչության վրա». հայտարարություն
«Քարերի սիմֆոնիա»-ի տարածքում կառուցված կոնստրուկցիան բացասաբար է անդրադառնում զբոսաշրջային գրավչության վրա». հայտարարություն
14056 | 0
Facebook