Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աշխարհն արդեն հոգնել է Էրդողանից». Թանկյանը՝ Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

11:00, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Աշխարհն արդեն հոգնել է Էրդողանից». Թանկյանը՝ Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն անդրադարձել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերահաստատմանը:

Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Նիդերլանդներին և հետևյալ գրառումը կատարել.

«Շնորհակալություն Նիդերլանդների խորհրդարանին և Նիդերլանդներում գտնվող մեր ընկերներին: Ճշմարտությունը մշտապես պետք է առաջնային լինի՝ անկախ աշխարհաքաղաքական պահանջներից և իրական քաղաքականությունից: Մասամբ սա ոչ թե պատմական ճշգրտում է, այլ նաև այն, որ աշխարհն արդեն հոգնել է Էրդողանից և նրա նմաններից»:

7626 | 0
Facebook