Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանի քաղաքապետարանն ունի 1998 հոգանոց հաստիքացուցակ, որը բյուջեից 5,2 մլրդ դրամ է ստանում» Դ. Խաժակյան (տեսանյութ)

11:15, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Երևանի քաղաքապետարանն ունի 1998 հոգանոց հաստիքացուցակ, որը բյուջեից 5,2 մլրդ դրամ է ստանում» Դ. Խաժակյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տեսաուղերձով դիմել է երևանցիներին, որտեղ անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակների ուռճացվածությանը և նշել, որ վարչական այդ մեծ ապարատի ֆինանսական բեռը կիսում են հենց երևանցիները: «Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ավագանու որոշման նախագծով՝ քաղաքապետարանն ունի 1998 հոգանոց հաստիքացուցակ, որը քաղաքային բյուջեից 5,2 մլրդ դրամ է ստանում: Խոսել ենք, որ 1998-ի մի զգալի մասն անարդյունավետ ծախս է»,- ասել է ավագանու անդամը:

4410 | 1
Facebook