Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԱԾ Գորիսի բաժնի պետը կհեռանա՞, թե՞ կհեռացվի. «Ժամանակ»

10:10, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
ԱԱԾ Գորիսի բաժնի պետը կհեռանա՞, թե՞ կհեռացվի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել և դուրս գալ համակարգից, քանի որ նրա մոր՝ Արաքսյա Ղասումյանի և քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի պատճառով փաստի առաջ է կանգնել։

Հիշեցնենք, որ նրա ազգականները մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են յուրացրել։

Բարձրացված աղմուկից հետո Ջավահիրյանը իր ղեկավարին հայտնել է աշխատանքից ազատվելու ցանկության մասին, սակայն նրա վրա «վերևներից» պարտավորություն է դրվել՝ նախ ամբողջությամբ մարել քաղաքացիների պարտքերը, որոնք առաջացել են իր մոր ու քրոջ ապօրինությունների արդյունքում, և նոր միայն հնարավորություն կունենա լքելու ԱԱԾ համակարգը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4230 | 1
Facebook