Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Պարտավորվածության զգացումը չափազանց մեծ էր»․ Աշոտ Կարապետյան

21:30, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Պարտավորվածության զգացումը չափազանց մեծ էր»․ Աշոտ Կարապետյան

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան չէր ապահովել դահուկներով և դահուկային կոշիկներով։ Խնդրի մասին բարձրաձայնելուց հետո միայն մարզիկն ստացել է անհրաժեշտ մարզագույքը։ Այսօր նա հանդես է եկել հատուկ ոլորավայրէջք մրցաձևի պայքարում և զբաղեցրել է 42-րդ տեղը։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում մեր օլիմպիականն ամփոփեց իր մրցելույթը։

«Գոհ եմ։ Մեկնարկեցի 100-րդ համարի ներքո՝ 108 մարզիկների մեջ և գրավեցի 42-րդ տեղը։ Մրցուղին բավականին բարդ էր։ Մրցակիցներիցս շատերը չկարողացան եզրագծին հասնել՝ ընկան կամ դուրս եկան։ Սահուղին ավելի շատ բարդ էր սառույցի պատճառով, բայց նորմալ է, գոհ եմ, որ 18 տարեկանում այդ հորիզոնականը գրավեցի։ Ես ամենակրտսերն էի մասնակիցների մեջ։ Մյուսների տարիքն սկսվում էր 22 տարեկանից»,- նշեց Աշոտը։

Հայ օլիմպիականն ավելացրեց նաև, որ պարտավոր էր լավ հանդես գալ․ «Պարտավորվածության զգացումը չափազանց մեծ էր։ Հոգեբանական ճնշումն այդքան էլ մեծ չէր։ Լարված չէի, որովհետև ամեն անգամ մեկնարկի կանգնելիս ինքս ինձ ասում եմ․ «Դու ես։ Ինչ անես, դու ես մեղավոր»։ Ինձ համար ամենամեծ խնդիրը մրցուղուց դուրս չմնալն էր։ Եթե չկարողանայի հասնել եզրագծին, չէի կարողանա իմ մարզաձևում դրոշս բարձրացնել և ցույց տալ, որ մեր երկիրն էլ կա այս մարզաձևում։ Լավ է, որ ավարտեցի մրցուղին։ Հայաստանից միայն ես էի, իսկ այլ երկրները 3-4 մասնակից ունեին։ Իրենցից մեկն էլ հասներ եզրագծին, նորմալ էր։ Իսկ ես մենակ էի ու պետք է անպայման ավարտեի մեկնարկս։ Կարևորը, որ արդյունք ունեմ։ Շատ ուրախ եմ դրա համար»,- եզրափակեց Աշոտը։

| | |
3775 | 1