Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Փորձում եմ «Արսենալ»-ին տալ այն ամենն, ինչ կարող եմ»․ Մխիթարյան

18:30, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Փորձում եմ «Արսենալ»-ին տալ այն ամենն, ինչ կարող եմ»․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ESPN-ին՝ խոսելով նոր ակումբի և թիմակից Մեսութ Օզիլի մասին։

«Անցյալում շատ անգամ դիտել եմ «Արսենալ»-ի խաղերը, հետևել եմ թիմի մրցելույթներին Պրեմիեր լիգայում և եվրագավաթների խաղարկությունում։ Հետևել եմ, թե ինչպես է Վենգերն աշխատում երիտասարդների հետ և իրապես երջանիկ եմ, որ այստեղ եմ։ Երազանքս իրականություն է դարձել։ Հաճույք եմ ստանում հարձակողական ոճի ֆուտբոլ խաղալուց։ Ուրախ եմ, որ «Արսենալ»-ի մի մասնիկն եմ: Փորձում եմ «Արսենալ»-ին տալ այն ամենն, ինչ կարող եմ»,- նշել է նա։

Խոսելով Մեսութ Օզիլի հետ համագործակցության մասին՝ Մխիթարյանը նշել է․ «Որոշ մարդիկ ասում են, որ ես և Օզիլը չենք կարող միասին խաղալ։ Չեմ կարողանում հասկանալ նման բան ասողներին։ Պարզապես հաճույք եմ ստանում Մեսութի հետ խաղալուց, նա հիանալի ֆուտբոլիստ է: Նրա հետ խաղալով` ավելի լավն եմ դառնում։ Եթե մենք լավ խաղանք, կարող ենք առաջընթաց գրանցել բոլոր դիրքերում։ Բարելավելու տեղ միշտ էլ կա»:

| | |
2866 | 0