Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Ելք»-ի պատգամավորի թեկնածուին ՀՀԿ-ն կառաջադրի Բարձրագույն դատական խորհրդի կազմում

17:00, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Ելք»-ի պատգամավորի թեկնածուին ՀՀԿ-ն կառաջադրի Բարձրագույն դատական խորհրդի կազմում

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը, ով 2017-ի ապրիլի ԱԺ ընտրություններում «Ելք»-ի թեկնածուն էր, ՀՀԿ-ի կողմից կառաջադրվի Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու: Ասում են՝ Մելիքջանյանի այս քայլը զարմանքով է ընդունվել Տավուշում, որտեղ նա ռեյտինգային թեկնածու էր ու ելույթներ էր ունենում իշխանության դեմ: Նախընտրական իր ուղերձում նա խոսում էր «իշխանությունների հակաազգային քաղաքականության», «կոռուպցիայի, թալանի դեմ իշխանության անգործության», «իշխանությունից ազատվելու հրամայականի» մասին: Ավելին, նախընտրական քարոզարշավի ժամանակ Մելիքջանյանը նշել էր, թե ««Ելք»-ն այն ուժն է, որ երբևէ ջուր չի լցրել իշխանության տխուր ու անփառունակ ջրաղացին»:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11264 | 0
Facebook