Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայի հրաձգությունից հետո Թրամփի ձեռնարկած առաջին քայլը կարող է անարդյունավետ լինել. ամերիկյան ԶԼՄ-ներ

18:10, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Ֆլորիդայի հրաձգությունից հետո Թրամփի ձեռնարկած առաջին քայլը կարող է անարդյունավետ լինել. ամերիկյան ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հուշագիր է ստորագրել՝ պահանջելով նոր կանոնադրություն, որը կարգելի «bump stocks» կոչվող զենքի վաճառքը: Սակայն տվյալ լուծումը հավանաբար կլինի ոչ թե կանոնադրության, այլ օրենքի տեսքով, գրում է Businessinsider-ը:

Դաշնային գործակալությունները վերջերս եզրակացրել են, որ տվյալ սարքավորումների վաճառքն արգելելու իրավական լիազորություն չունեն:

Փարքլենդի ավագ դպրոցում տեղի ունեցած կրակոցներին հաջորդող քաղաքական ճնշման արդյունքում նախագահ Թրամփը զենքի վաճառքի վերաբերյալ նոր կանոնավորումների ընդունմանն ուղղված հրաման է արձակել.
     «Ես հուշագիր եմ ստորագրել, որով գլխավոր դատախազին կարգադրվում է առաջադրել այնպիսի կանոնավորումներ, որոնք կարգելեն բոլոր այն սարքավորումների վաճառքը, որոնք օրինական զենքը վերածում են ավտոմատ հրացանի»,- ասել է Թրամփն Սպիտակ Տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Թրամփը նկատի է ունեցել «bump stocks» կոչվող սարքավորումներն՝ այն ձևափոխված սարքավորումները, որոնք Ստեֆան Փադոքն օգտագործել էր հոկտեմբերին Լաս Վեգասում տեղի ունեցած զանգվածային սպանությունների ժամանակ՝ իր հրացանի կրակոցների արագությունը մեծացնելու նպատակով:

Թրամփի ներկայացրած հրամանի խնդիրը նրանում է, որ թեպետ դաշնային օրենքը խստորեն արգելում է ավտոմատ հրացանների ձեռքբերումը՝ «bump stocks»-ը կիսաավտոմատ հրացանը չի վերածում ավտոմատի, ահա թե ինչու էին դաշնային գործակալությունները նախկինում եզրակացրել, որ իրենք չունեն այդ սարքավորումներն արգելելու իրավական լիազորություն:
     Businessinsider-ը նշում է, որ ավտոմատ հրացանը կրակում է մի քանի անգամ, մինչդեռ ձգանը սեղմվում է միայն մեկ անգամ: Դաշնային օրենքն ավտոմատ հրացանը սահմանում է որպես «ցանկացած զենք, որը կրակում է, նախատեսված է կրակելու համար կամ կարող է հեշտությամբ վերականգնելու արդյունքում առանց վերալիցքավորելու մեկից ավելի անգամ ավտոմատ կրակել՝ ձգանի մեկանգամյա գործադրմամբ»:
     «Bump stock»-ի միջոցով կիսաավտոմատ հրացանը կրակում է ավտոմատ հրացանի նմանությամբ՝ հրացանի ետահարման միջոցով կրակողի մատի ուղղությամբ հրացանի ձգանին արագորեն հարվածելով: Այսպիսի հնարքը կրակողին ձգանի վայրկյանում մի քանի անգամ սեղմելու հնարավորություն է տալիս: Այնուամենայնիվ, այս կերպ հրացանը կրակում է մեկ անգամից ոչ ավելի՝ ձգանի մեկանգամյա գործադրմամբ:
     Հենց այս պատճառով Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի ԱՄՆ բյուրոն Օբամայի նախագահության ժամանակ եզրակացրել է, որ չունի սարքավորումների կիրառումն արգելող իրավական լիազորություն: Իսկ դեկտեմբերին New York Times-ը հայտնել էր, որ բյուրոյի պաշտոնյաները տարբեր դաշնային ու տեղային պաշտոնյանների ասել են, որ չնայած Արդարադատության նախարարության՝ վերջերս հայտարարած կանոնավորումների վերանայման գործընթացին՝ գործակալությունը չի կարողանա արգելել վերոնշյալ սարքավորումներն առանց նոր օրենսդրության:
     Իհարկե, գործադիր ճյուղի պաշտոնյաները պարբերաբար փոխում են իրենց կարծիքն իրենց ունեցած իրավական լիազորությունների վերաբերյալ: Ու եթե Թրամփի վարչակազմը որոշել է սարքավորումներն արգելող կանոնավորումներ ընդունել, միայն դաշնային դատարանն է իրավասու որոշել՝ արդյոք այդ կանոնավորումներն օրինական են, թե ոչ: Երբեմն դատարանն անակնկալ վճիռներ է կայացնում: Այս սարքավորումների խնդրի միակ լուծումը օրենսդրությունն է:

«Միայն այն փաստը, որ bump stock սարքերն օրինական են, չի նշանակում, որ դրանք պետք է լինեն օրինական: Կոնգրեսը կարող էր դրանք արգելող օրենք ընդունել, իսկ նախագահն՝ ստորագրել: Բայց Հրաձիգների ազգային ասոցիացիան հանրապետականներին ստիպում է առաջ տանել կանոնակարգող լուծման գաղափարը»,- նշում է պարբերականը:

Սա վատ միտման տարածում է. ապագործառական Կոնգրեսը հրաժարվում է տարածված գաղափարներն օրինականացնելու իր պատասխանատվությունից, իսկ գործադիր ճյուղը հաստատում է քաղաքական նպատակները հետապնդող անընդհատ մեծացող իր իշխանությունը, որից Կոնգրեսը հրաժարվում է:
     Ու չնայած կարող է տպավորություն ստեղծվել, թե նախագահը լուծում է զենքի խնդիրը, սակայն իրականությունն այն է, որ երկիրը կարող է մնալ առանց այդ սարքավորումների խնդիրը լուծող արդյունավետ քաղաքականության:

5275 | 0
Facebook