Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը

13:15, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը

ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով Հայաստանի բանկային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է ավելացնել մանրածախ բիզնեսի շրջանառությունն, ինչի մասին վկայում են բիզնեսի 2017-ի ցուցանիշները:

Հայաստանի բանկերի շրջանում ՎՏԲ-Հայաստան Բանկն զբաղեցնում է 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով.

• միջազգային քարտերի (Visa и Mastercard) քանակով, մասնաբաժինը շուկայում՝ 30%

• թողարկված քարտերի շրջանառությամբ, մասնաբաժինը շուկայում՝ 17%

• բանկոմատների քանակով (հաշվի առնելով շուկայի խաղացողներից մեկի հետ միավորված բանկոմատային ցանցը), մասնաբաժինը շուկայում՝ 30%:

Ընդհանուր առմամբ, 2017-ի ընթացքում Բանկն իր ծառայություններն է տրամադրել մոտ 385 հազ. ֆիզիկական անձ-հաճախորդների: Մանրածախ բիզնեսում ակտիվ քաղաքականության արդյունքում Բանկին 2017-ին հաջողվել է գրանցել հետևյալ հիմնական ցուցանիշների աճ.

• ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի՝ 15%-ով

• ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների՝ 30%-ով

• ֆիզիկական անձանց քարտային պորտֆելի՝ 15%-ով

• շուկայում ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի մասնաբաժնի՝ մինչև 11.5%

• շուկայում ֆիզիկական անձանց ավանդային պորտֆելի մասնաբաժնի՝ մինչև 10%

• սպառողական վարկերի տրամադրման՝ 70%-ով:

2017-ին Բանկը գործարկել է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը Բանկի առանցքային հաճախորդների՝ բյուջետային կազմակերպությունների (նախարարությունների, ուժային կառույցների և այլն), առողջապահության և կրթության ոլորտների, ՏՏ-ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կապի օպերատորների աշխատակիցների համար: Տվյալ ծրագիրը թույլ է տվել Բանկին շարունակել գործող հաճախորդների սպասարկումը նոր հունով, ինչպես նաև շուկայից ներգրավել նոր հաճախորդների:

2017թ. վերջում ՎՏԲ-Հայաստանի հաճախորդներին հասանելի դարձավ Բջջային բանկը, և այսօր արդեն մոտ 20 000 հաճախորդ օգտվում է հավելվածից: Ավելի քիչ, քան կես տարվա ընթացքում, Բանկին հաջողվեց դուրս է բերել օրական գործարքների մոտ 7%-ը շուրջօրյա հեռավար ուղի, սպասարկելով գործառույթների 35%-ը ոչ աշխատանքային ժամերին:

2017-ին Բանկն առաջարկել է օգտվել «Բանկն աշխատավայրում» ծառայությունից, որի շրջանակներում իրականացրել է ավելի քան 30.000 խորհրդատվություն և 7.500 վաճառք Բանկի անհատական մենեջերների կողմից հաճախորդների աշխատավայր այցելությունների միջոցով: Այսոօր ՎՏԲ-Հայաստան Բանկի անհատական մենեջերները սպասարկում են ավելի քան 1.500 կազմակերպությունների, իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտերին աշխատավարձ ստանում է մոտ 82 000 հաճախորդ:

Վերխոշինսկի Վլադիմիր Վյաչեսլավի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Դիտորդ խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ. «2017 թվականին մենք ձեռնամուխ եղանք զարգացման երեքամյա նոր ռազմավարության իրականացմանը, որի արդյունքները տեսնում ենք արդեն անցյալ տարվա ցուցանիշներից: Այսպես, ՎՏԲ բանկը Հայաստանում ցուցադրում է գերազանց ցուցանիշներ վարկային պրդուկտների վաճառքից, ինչպես նաև մասնաճյուղային ցանցի արդյունավետության բարձրացման գործում, և վստահորեն պահպանում է առաջատարի դիրքը երկրի վարկային և քարտային շուկաներում: ՎՏԲ գլխամասային բանկը դրական է գնահատում Հայաստանում ՎՏԲ թմի աշխատանքը, համոզված եմ, որ նորացված կազմով այն կշարունակի ավելացնել բիզնեսի ծավալները և շահույթը:

2018-ին ՎՏԲ-Հայաստանը պլանավորում է շարունակել պրոդուկտային շարքի ակտիվ զարգացումը բիզնեսի բոլոր ուղղություններով, հեռավար սպասարկման ուղիների զարգացումը, սպասարկման որակի բարձրացումը և private affluent և mass affluent հատվածներում բիզնեսի զարգացումը»:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է 2017 թվականը

Նոր նշանակումներ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ղեկավարության կազմում

2018թ. փետրվարի 21-ին կայացավ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվեցին մի շարք նոր նշանակումներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի Նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, «Մանրածախ բիզնես» Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ նշանակվել է Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018թ. փետրվարի 24-ից:

Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011-ից՝ ՎՏԲ խմբում: 2016-ին նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման Դեպարտամենտի Տնօրեն, Տնօրինության անդամ:

Նոր պաշտոնում նրա առջև դրված են Հայաստանի Հանրապետության տարածքում ՎՏԲ Խմբի բիզնեսի զարգացմանն ու շուկայում բանկի առաջատար դիրքերն ապահավելուն ուղղված հավակնոտ խնդիրներ:

| | |
1490 | 0