Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում

17:15, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում

Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները մեկտեղվել են մեկ գրքում: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրել է բոլորովին նոր գիրք, որը ներառում է սիրված գրողի երկու գործերը: Ստեղծագործությունները ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը:

«Շատերի համար գուցե զարմանալի է մեկ գրքով տեսնել առաջին հայացքից այսքան տարբեր թվացող ստեղծագործությունները: «Նամակ պատանդին» գործի էջերում մենք տեսնում ենք Էքզյուպերիի մեծ անձկությունը, կարդում սեփական հայրենիքի ապագայով մտահոգված արվեստագետի, գրողի խոհերը: Մյուս կողմից՝ այս գրքում ներառված է լուսավոր, պայծառ «Փոքրիկ իշխանը», որը չնայած էջերի լուսանցքներում երևացող խոր թախծին, մնում է շատ պայծառ գործ: Իրականումներքին խոր կապ այս գործերի մեջ, երկուսն էլ ձոնված են ֆրանսիացի մտավորական Լեոն Վերթին»,- շնորհանդեսի ընթացքում նշել է թարգմանիչը:

Այս երկու գործերն էլ գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին» լույս է տեսել 1943 թվականին, Միացյալ Նահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով լույս է տեսել «Փոքրիկ իշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի ներքին կենսագրությանամենածանր՝ աքսորի տարիներն են:

| | |
22678 | 0