Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սեբաստիա մանկապարտեզի տարածքն աղբանոցի է վերածվել». Զարուհի Մեջլումյան

12:20, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Սեբաստիա մանկապարտեզի տարածքն աղբանոցի է վերածվել». Զարուհի Մեջլումյան

«Իմ ու հազարավոր այլ սաների սիրելի Սեբաստիա մանկապարտեզի տարածքն է` աղբանոցի վերածված, նաև հարակից կանգառասրահն է` մեղմ ասած` անմխիթար վիճակում։ Նկարել եմ այսօր` Լենինգրադյան փողոցում։ Երևանի քաղաքապետարանի ՖԲ էջը չեմ կարողանում նշել»,-«Ֆեյսբուք»-ում գրել է լրագրող Զարուհի Մեջլումյանը։

Անդրադառնալով քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի նշման հարցին, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրառում է արել. «Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի նշման հնարավորությունը Yerevan Municipality ներկայումս փակված է։ Այդ էջը հնարավորություն է ընձեռում մարդկանց խնդիրների մասին օպերատիվ կերպով ծանուցել աշխատակազմին, մեզ համար ևս այն արդյունավետ գործիք է։ Դիմում եմ աշխատակազմին նշման հնարավորությունը վերականգնելու համար։ Լավ պրակտիկա չէ նման սահմանափակումների կիրառումը»։

3207 | 0
Facebook