Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Tickets.am կայքը պատմել է, թե ինչպես կարելի է արագ և հեշտ տոմս պատվիրել

11:15, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Tickets.am կայքը պատմել է, թե ինչպես կարելի է արագ և հեշտ տոմս պատվիրել

Շատերին է հետաքրքրում, թե ինչպես կարելի է առանց տոմսարկղ այցելելու, առանց ավելորդ քաշքշուկի մեջ հայտնվելու, պատվիրել ավիատոմս որևէ ուղղությամբ: Tickets.am կայքը որոշել է օգնել բոլոր նրանց, ովքեր հոգնել են այդ ժամանակատար գործընթացից:

Առցանց գնումները մեր կյանքի բաղկացուցիչ մասն են դարձել և օդային ուղևորությունների դաշտում, իհարկե, կան տարատեսակ ընկերություններ, որոնք առաջարկում են ավիատոմսեր տարբեր ուղղություններով, սակայն մեր հայրենակիցները պետք է տեղեկանան, որ գոյություն ունի մասնագիտացված ընկերություն, որը հայալեզու է և ստեղծված է կյանքն ավելի հեշտ դարձնելու համար: Tickets.am ընկերությունը TTN հսկայական հոլդինգի ընկերություններից մեկն է: Ընկերությունն աշխատում է ավելի քան 750 ավիաընկերությունների հետ և վստահելի գործընկեր է համարվում ամբողջ աշխարհում: Tickets.am ընկերության հարթակում կարելի է գտնել լավագույն ավիատոմսը ձեր նախընտրած ուղղությամբ: Ընկերության թիմն անդադար աշխատում է մատուցվող ծառայությունները բարելավելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի լինեն ավելի էժան և միաժամանակ ավելի որակով:

Շատերին վստահաբար հետաքրքրեց, թե ինչպես կարելի է ամրագրել ավիատոմսեր: Մինչ ամրագրելը նախ և առաջ հարկավոր է գտնել այն տոմսը, որը հարկավոր է ձեզ: Դրա համար նախ պետք է կայքի համապատասխան բաժնում ընտրել, թե ինչ տեսակի թռիչք է ձեզ անհրաժեշտ: Թռիչքի տեսակն ընտրելուց հետո պետք է ընտրել մեկնման, ապա ժամանման քաղաքները, ձեր նախընտրած ամսաթիվը և ամենակարևորն՝ ուղևորների թիվը: Այսքանը մուտքագրելուց հետո պետք է սեղմել «Փնտրել» կոճակը: Ձեր առաջ կբացվի ձեր որոնման համապատասխան թռիչքների ցանկը, որոնցից հարկավոր է ընտրել այն թռիչքը, որի կոնֆիգուրացիաներն առավել նախընտրելի են: Թռիչքն ընտրելուց հետո հարկավոր է համապատասխան բաժնում մուտքագրել, ըստ ընտրված քանակի, բոլոր ուղևորների անձնական տվյալները: Ձեզ մնում է ընդամենը վճարել և դուք կունենաք էլեկտրոնային ավիատոմս: Տվյալների բաժնում նաև պետք է գրեք ձեր էլեկտրոնային հասցեն, որպեսզի վճարումն ստանալուց հետո Tickets.am ընկերությունը կարողանա ուղարկել ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները ձեր ամրագրած չվերթի մասին: Տոմսի գնման գործընթացն ավարտելուց հետ ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք նաև ծանուցում, որտեղ կլինեն ձեր տոմսի կամ տոմսերի համարները: Ամբողջ գործընթացն ավարտելուց հետո ստուգելու համար կարող եք մտնել «Իմ տոմսը» բաժին, որտեղ ձեր տոմսի կարգավիճակը պետք է փոխված լինի վճարվածի:

Tickets.am-ը մաղթում է բարի ճանապարհորդություն:

4090 | 0
Facebook