Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին

11:20, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող Մարջորի Դուգլասի անվան ավագ դպրոցում իրագործված զանգվածային սպանությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է սկսել ուսուցիչներին զինելու գործընթացը, գրում է DW-ն:

Նման նախաձեռնությամբ Թրամփը հանդես է եկել փետրվարի 21-ին Սպիտակ տանը հանցանքի ականատեսների հետ հանդիպման ժամանակ: Բացի այդ, Թրամփը խոստացել է խստացնել զենքի վերահսկողությունը:

Սպիտակ տանը հանդիպման ժամանակ ներկա է եղել նաև հրաձգության զոհ դարձած աշակերտներից մեկի հայրը:

Թրամփը հայտարարել է, որ գերատեսչությունների առջև խնդիր է դրված հետագայում «առավել կոշտ լինել զենքի գնորդների անձնական տվյալների ստուգման հարցում»:

Առաջին հերթին, ուշադրություն է հատկացվում հաճախորդի հոգեկան առողջությանը: ԱՄՆ նախագահն ուսուցիչներին առաջարկել է զենքին տիրապետելու դասընթացների հաճախել, ինչն, ըստ Թրամփի, անհրաժեշտ է դպրոցներում հնարավոր հանցանքները կանխելու համար:

Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով 17 մարդ էր զոհվել: Հրաձգություն կազմակերպած անձը 19-ամյա Նիքոլաս Քրուզն է: Դեպքից հետո պարզ է դարձել, որ վերջինն ունի հոգեկան խնդիրներ և մտադիր էր հարձակում գործել դպրոցի վրա դեռևս մեկ տարի առաջ:

7730 | 0
Facebook