Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Դամասկոսում հայկական եկեղեցին հրթիռակոծության տակ է հայտնվել

10:35, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Դամասկոսում հայկական եկեղեցին հրթիռակոծության տակ է հայտնվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Գութա արվարձանում տեղակայված զինված խմբավորումները հրթիռակոծել են Բաբ Շարքի թաղամասը: Հրթիռակոծության տակ է հայտնվել Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

«Փետրվարի 21-ին առավոտյան կրկին խախտվել է հայտարարված զինադադարի ռեժիմը: Հրթիռակոծության տակ է հայտնվել Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որին կից գտնվող պատը փլուզվել է: Եկեղեցին չի վնասվել»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ հրթիռակոծության հետևանքով 2 խաղաղ բնակիչ է տուժել:

Երեկ հաղորդվել է, որ Արևելյան Գութայում ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում հարյուրավոր զոհեր կան:

| | |
1495 | 0