Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նախարարը գնացել է Ռուբեն Հայրապետյանի մոտ՝ տարաձայնությունները հարթելու. «Հրապարակ»

09:55, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Նախարարը գնացել է Ռուբեն Հայրապետյանի մոտ՝ տարաձայնությունները հարթելու. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հայ դահուկորդին դահուկներ ուղարկելուց հետո, ձեռնամուխ է եղել ֆուտբոլում տարաձայնությունների հարթեցմանը։

Երեկ նա գնացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ, որը, եթե հիշում եք, ասել էր․ «Հրաչյա Ռոստոմյանն ո՞վ է. կներեք․․․ թող ինքն ատամնաբուժությամբ զբաղվի»: Ռոստոմյանն էլ ասել էր․ «Ես հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ»՝ ատամնաբուժությամբ:

Գնացել էր խոսել-պայմանավորվելու Ծառուկյանի` ֆուտբոլին մասնակցության մասին։ Ռոստոմյանը տեղեկացրել է, որ Ծառուկյանը պատրաստվում է վերանորոգել Աբովյանի ֆուտբոլի մարզադաշտը, պայմանավորվել են, որ այսօր միասին գնան` մարզադաշտը նայելու»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4317 | 0
Facebook