Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանն այցելել Արցախ. «Ժամանակ»

09:45, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանն այցելել Արցախ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղ կատարած այցն ամենևին էլ պատահական չէր:

Քոչարյանը ինֆորմացված է, որ Ղարաբաղի իշխանական վերնախավում ևս լուռ դժգոհություն կա նախագահ Սերժ Սարգսյանից: Քոչարյանը համոզված է, որ այդ դժգոհությունը մի պահի կարող է այնպիսի կրիտիկական դրսևորում ստանալ, որը իրեն կրկին կբերի իշխանության:

Ի վերջո, այսօրվա իշխանական էլիտան թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում չի փոխվել, և Քոչարյանը համոզված է, որ այդ էլիտան իրեն ավելի կոմֆորտ է զգացել իր, քան Սերժ Սարգսյանի իշխանության օրոք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5052 | 1
Facebook