Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է

00:00, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
Բռնցքամարտ․ Հայաստանի 5 ներկայացուցիչ Ստրանջայի մրցաշարի քառորդ եզրափակչում է

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի հեղինակավոր մրցաշարը: Մրցումային 3-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը հաղթեց բուլղարացի մարզիկին, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանը պարտվեց Բրազիլիայի ներկայացուցչին: Երեկ հաղթանակ էր տոնել գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, իսկ 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը պարտություն էր կրել: Այսպիսով, Հայաստանի 5 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է: Վաղն իր առաջին մենամարտը կանցկացնի 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն, ով հաղթանակի դեպքում կապահովվի առնվազն բրոնզե մեդալ:

3245 | 0
Facebook