Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տվյալներ թվերի տեսքով՝ Աֆրինի մասին». Կարեն Հովհաննիսյան

21:25, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Տվյալներ թվերի տեսքով՝ Աֆրինի մասին». Կարեն Հովհաննիսյան

Աֆրինում բնակվում է գրեթե 400 հզ մարդ, այստեղ կա երկու մեծ ճամբար՝ բնակեցված գաղթականներով, որոնք երկրի տարբեր մասերից այստեղ են գաղթել սիրիական պատերազմի պատճառով: Աֆրինն ունի 50 000 աշկերտ, 2500 ուսուցիչ, Աֆրինի քաղաքային հիվանդանոցը 1200 տեղանոց է, սակայն աշխատում է ծայրահեղ ծանրաբեռնված, այստեղ օրական ընդունվում ու սպասարկվում են 700-800 հիվանդ: Հիվանդանոցում աշխատում է 148 բուժաշխատող:
     Թուրքական ռազմաուժերն Աֆրին նահանգի 31 գյուղերի հասցրել են ավիահարվածներ՝ վտանգելով քաղաքացիական անձանց կյանքը, ինչպես նաև հրետանային հարվածներ են հասցրել Դիրվայի ջրամբարին, որի վթարման դեպքում վտանգի տակ են հայտվնում նահանգի գրեթե բոլոր բնակավայրերը:
     Աֆրինում մինչ այս պահը զոհվել է 166 խաղաղ բնակիչ, այդ թվում կանայք, երեխաներ, 70-80 տարեկան ծերեր, ինչպես նաև 3 ուսուցիչ և 73 աշակերտ ու ուսանող: Վիրավորվել 400 խաղաղ բնակիչ:

4381 | 0
Facebook