Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թուրքը դո՛ւ ես, հանգստացի հլը…». դատախազն արձագանքել է իրեն ուղղված Պ. Մանուկյանի՝ «թուրք» արտահայտությանը

18:05, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Թուրքը դո՛ւ ես, հանգստացի հլը…». դատախազն արձագանքել է իրեն ուղղված Պ. Մանուկյանի՝ «թուրք» արտահայտությանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ քննվում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի գործով գործը, լարված մթնոլորտում է անցել:

Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը և դատախազ Պետրոս Պետրոսյանը ամբաստանյալների ներկայությամբ քննարկել են հանրային պաշտպանների հարցը, կարծիքներ են փոխանակել, ամբաստանյալներից Պավել Մանուկյանն առանց դատավորի թույլտվության տեղից խոսել է և ընդհատելով նրան ասել. «Ես թքած ունեմ ձեր կարծիքի վրա»: Մեսրոպ Մակյանը Պ. Մանուկյանին սանկցիայի է ենթարկել այդ արտահայտության համար:

Երբ ոստիկանները Մանուկյանին դուրս էին հանում, վերջինը բղավել է՝ դատախազին անվանելով «թուրք»: Պետրոս Պետրոսյանն էլ արձագանքել է. «Թուրքը դո՛ւ ես, հանգստացի հլը…», ինչի համար էլ Պետրոս Պետրոսյանը դատավորից նախազգուշացում է ստացել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ը դեմ են հանրային պաշտպանի ծառայությանը, նրանք գտնում են, որ պաշտպանների՝ դատական նսիտերին գտնվելը չի բխում ամբաստանյալների շահերից: Վերջինները չեն ցանկանում հանրային պաշտպաններ ունենալ:

6997 | 0
Facebook