Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն սկսել է նախապատրաստությունն Ալբանիայի դեմ խաղին

17:25, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Բասկետբոլի Հայաստանի հավաքականն սկսել է նախապատրաստությունն Ալբանիայի դեմ խաղին

Հայաստանի ազգային հավաքականը, Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ, սկսել է նախապատրաստվել փետրվարի 25-ին կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը։ Ազգային թիմը հանգրվանել է Դավթաշենում գտնվող օլիմավանում:

Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը փետրվարի 6-ին հրապարակել էր ընդլայնված կազմը, իսկ ներկայումս ազգային թիմի ճամբարում են հետևյալ 13 խաղացողները.

1. Ամիրան Ամիրխանով – առանց ակումբ
     2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
     3. Անդրանիկ Չրաբաշ- «Օկապի Աալսթար», Բելգիա
     4.Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս» Շվեցարիա
     5. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
     6. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
     7. Ալբերտ Թադևոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
     8. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
     9. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
     10. Դավիթ Խաչատրյան «Գրանդ Սպորտ»
     11. Արագատ Աբրահամիան, «Մասիս», ԱՄՆ
     12. Արման Հակոբյան - «Արթիկ»
     13. Նիկիտա Զախարով - «Ուրարտու»

Քրիս Յանկու Օսկիյանը վնասվածքի պատճառով չի միացել ազգային հավաքականին: Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավակալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը, Սթիվեն Էնոչը և Անդրե Սփայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ՝ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով:

Հիշեցնենք, որ Հայաստան-Ալբանիա հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին՝ Երևանի ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրում և սկսվելու է 19:00-ին: Մուտքն ազատ է:

2548 | 0
Facebook