Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալիևի զարմիկը ոստիկանի է ծեծել և հայտնվել ճաղերի ետևում

17:20, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ալիևի զարմիկը ոստիկանի է ծեծել և հայտնվել ճաղերի ետևում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմիկ Ռիյադ Ալիևը հարձակում է գործել ոստիկանի վրա, որի համար 30 օրով կալանքի է դատապարտվել:

Ադրբեջանական կայքերը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մգեցված ապակիներով Mersedes S65 AMGL մեքենան, որն օրենքով արգելված է:

Իրավապահները վարորդից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը, սակայն վերջինն ագրեսիվ է տրամադրված եղել և սկսել վիճաբանել ու դիմադրություն ցույց տալ: Նա ծեծի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից մեկին: Ավելի ուշ պարզվել է, որ նա այդ երկրի նախագահի զարմիկն է:

7886 | 0
Facebook