Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մադրիդի «Ռեալ»-ի սանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

16:30, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Մադրիդի «Ռեալ»-ի սանը տեղափոխվել է «Ալաշկերտ»

Երևանի «Ալաշկերտ» է տեղափոխվել սլովենական «Մարիբոր»-ի 29-ամյա նիգերիացի հարձակվող Սանի Օմորեջին: Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ֆուտբոլային առաջին քայլերը Օմորեջին կատարել է Իսպանիայում: 2003-ին «Նումանսիա»-ում մեկ տարի անցկացնելուց հետո նիգերիացին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», որի ակադեմիայում անցկացրել է հաջորդ երկու տարիները: Այնուհետև Սանին մեկ տարի անցկացրել է «Էսպանյոլ»-ի համակարգում: Պրոֆեսիոնալ կարիերան ամրակազմ հարձակվողը սկսել է «Նումանսիա»-ի երկրորդ թիմում, այնուհետև հանդես է եկել իսպանական մի քանի ակումբներում: «Մերիդա»-ի կազմում մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլ խփելուց հետո Օմորեջին տեղափոխվել է սլովենական «Ցելյե»: «Ցելյե»-ի կազմում արագավազ նիգերիացին 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել՝ 2 մրցաշրջաններում, ինչից հետո տեղափոխվել է Սլովենիայի առաջատար ակումբ` «Մարիբոր»:

«Մարիբոր»-ի կազմում անցկացրած 19 խաղերում Սանին դարձել է 5 գոլի հեղինակ: Վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Իսրայելի «Հապոել» (Քֆար Սաբա) թիմում: Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտ»-ին՝ Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում:

4301 | 0
Facebook