Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերային թատրոնում

18:15, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Օպերային թատրոնում

Փետրվարի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Հանդես կգան Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները, երգչախումբը և բալետային արտիստները:

Հոբելյանական երեկոյի դիրիժորն է լինելու ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Համերգային երեկոյին մեծանուն կինոռեժիսորին իրենց ելույթներով կշնորհավորի նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ ժող. արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը:

2799 | 0
Facebook