Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Արցախյան հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

15:25, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Այսօր Արցախյան հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

«Ամենալավն այս տղաներն են, որ դիրք են պահում». ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանն այսօր կդառնար 26 տարեկան:

Տիգրանը ծնվել է 1992 թվականի փետրվարի 21-ին Շիրակի մարզի Արթիկ շրջանի գյուղ Հոռոմում:

1999 թվականին ընդունվել է Հոռոմի միջնակարգ դպրոցը։

2010 թվականին ընդունվել Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ Զբաղվել է կինգ բոքսով:

Ծառայության է անցել ԼՂՀ Մարտակերտում։

2016 թվականի ապրիլի 2-ից պայքար է մղել ադրբեջանական բազմաքանակ գրոհայինների դեմ։ Արիաբար զոհվել է 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը լույս 26-ին արկի բեկորի մահացու հարվածից սեփական մարմնով փրկելով իր զինվորի կյանքը։

2016 թվականի ապրիլի 28-ին տեղի է ունեցել Տիգրան Պողոսյանի հուղարկավորությունը Հոռոմ գյուղի մշակույթի տանը:

Տիգրանի եղբայրը՝ Տարոն Պողոսյանն, ասում է, որ այս ամիսների ընթացքում շարունակել է ապրել՝ գիտակցելով մի բան. նա հերոսի եղբայր է: Հենց այդ միտքն է ապրեցրել ու ստիպել առաջ նայել: «Դեռ փոքրուց ասում էր, որ հայրենիքի պաշտպան է դառնալու, ամբողջությամբ նվիրվել էր զինվորական գործին: Ինստիտուտն ավարտելու օրը լրագրողի հետ զրուցելիս ասել էր՝ սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի»,- հիշում է եղբայրը:

2016 թվականի մայիսի 28-ին Տիգրանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:

3887 | 0
Facebook