Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել Գասպար Կարապետյանի նկատմամբ

14:40, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ադրբեջանն Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել Գասպար Կարապետյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի» ղեկավար Գասպար Կարապետյանի նկատմամբ, գրում է ադրբեջանական կայքերից մեկը:

Կարապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել իբրև թե «2014-2018թթ. Արցախ կատարած բազմաթիվ այցերի և բազմիցս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի համար»:

Այդ կապակցությամբ 2018թ. փետրվարի 20-ին ադրբեջանական դատարանը որոշում է կայացրել հեռակա կարգով ձերբակալել Կարապետյանին և Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում հայտարարել:

7591 | 1
Facebook