Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը լուծարեց Մարտի 1-ի փաստահավաք խումբը, քանի որ արվել էին լրջագույն բացահայտումներ». Փաշինյան

14:25, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանը լուծարեց Մարտի 1-ի փաստահավաք խումբը, քանի որ արվել էին լրջագույն բացահայտումներ». Փաշինյան

«ՀՀ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ՀՀ-ում եղել են քաղբանտարկյալներ ու այսօր էլ կան, բայց 2008-ն այս առումով առանձնանում էր նրանով, որ քաղբանտարկյալների թիվն աննախադեպ մեծ էր: Երբ Սերժ Սարգսյանը 2008-ի հոկտեմբերին 23-ին, միջազգային հանրության ճնշման ներքո ստեղծեց փաստահավաք խումբ, դա օրիանական ճանաչումն էր այն բանի, որ ՀՀ-ում իրավապահներն ի վիճակի չեն պարզել մարտի 1-ին տեղի ունեցածի ճշմարտությունը: Ստեղծված խումբը, սակայն, մոտ մեկ տարի հետո Ս. Սարգսյանը լուծարեց, քանի որ բանը բանից անցնում էր, բացահայտվում էր: Փաստահավաք խմբի լուծարումը եղել է քաղաքական որոշմամբ, որովհետև պարզվել էր, որ այն աշխատում է և իրոք, արվել էին լրջագույն բացահայտումներ»,- ասել է Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Արդեն հայտնել էինք, որ ԱԺ-ում մեկնարկել են «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ:

Որպես հայտարարության ընդունման հիմնավորում «Ելք»-ը նշում է, որ 10 սպանությունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչև օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել:

4206 | 0
Facebook