Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն սկսել է արտաքսել «օրենքով գողերին»

14:15, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ռուսաստանն սկսել է արտաքսել «օրենքով գողերին»

«Комсомольская правда» պարբերականը Ռուսաստանից «օրենքով գողերի» արտաքսման մեկնարկի մասին հոդված է հրապարակել:

«Այժմ երկրից պատրաստվում են Վրաստան աարտաքսել 51-ամյա Ասլան Քոբուլաձեին և Սուլիկո Շարիքաձեին, իսկ Ղրղզստան՝ 43-ամյա Քամչիբեկ Քոլբաևին»,- հայտնում է պարբերականը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ում իր աղբյուրներին:

Նշվում է, որ քրեական հեղինակությունների շրջանում զտումները պայմանավորված են մոտեցող Ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որը մեկնարկում է 2018թ. հունիսին:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ այժմ Ռուսաստանում 432 «օրենքով գող» կա:

«Օրենքով գողերի» թվով առաջին եռյակում են ազգությամբ վրացիները (242 մարդ), ազգությամբ ռուսներն (51 մարդ) ու ազգությամբ հայերը (30 մարդ):

8606 | 0
Facebook