Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ հրաձիգները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

12:35, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Հայ հրաձիգները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Փետրվարի 16-ին Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 650 մարզիկ: Երեկ10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդ աղջիկների վարժությունում 69 մրցակցուհուց Ալլա Պողոսյանը, խոցելով 622,0 միավոր, գրավել է 13-րդ տեղը: 10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, երիտասարդ տղաների վարժությունում 61 մրցակցից Նարեկ Ադամյանը խոցել է 618,1 միավոր և գրավել 20-րդ տեղը, եթե պատանիների առաջնությունում Նարեկը խոցեր նույքան միավոր, ապա տեղ կգտներ եզրափակչում: Հայկ Բաբայանը խոցելով 617.3 միավոր գրավել է 23-րդ տեղը: Վրեժ Թորոսյանը խոցել է 614,9 միավոր և գրավել է 33-րդ տեղը: 10մ, վազող թիրախ, 30+30 կանանց վարժությունում 11 մրցակցուհուց Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 545 միավոր, գրավել է 8-րդ տեղը:
     Այսօր Հայկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը կմասնակցեն օդամղիչ հրացան երիտասարդների խառը թիմային վարժությանը, Բենիկ Խլղաթյանը կմասնակցի օդամղիչ ատրճանակ երիտասարդների վարժությանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը:

2110 | 0
Facebook