Խնդրում ենք սպասել...
Այսօր`  FriAM+04E_մարտի+0400RMarAM+04_1+040054_81 թ.

Միջազգային

«Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից». Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ «Երևանը վերադարձնելու» Ալիևի ելույթի մասին

12:20, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Պետք է զերծ մնալ լարվածությունը սրող հայտարարություններից». Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ «Երևանը վերադարձնելու» Ալիևի ելույթի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշուﬓերը շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:

«Արﬔնպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ ﬕայն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաև սպառնում են Հայաստանի գոյությանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ֆրանսիան շարունակում է լիարժեք մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային լուծման որոնմամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության կողﬔրին բարեխիղճ աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես, զերծ ﬓալով յուրաքանչյուր հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»:

6551 | 0
Facebook