Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տենց ուվերեննի չպետք ա պնդենք՝ ինչ ա գրված Սահմանադրության մեջ, որովհետև էն, ինչ գրված ա, գիտեն բացառապես նեղ շրջանակով մարդիկ». Փաշինյան

12:15, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Տենց ուվերեննի չպետք ա պնդենք՝ ինչ ա գրված Սահմանադրության մեջ, որովհետև էն, ինչ գրված ա, գիտեն բացառապես նեղ շրջանակով մարդիկ». Փաշինյան

«Պարոն Պետրոսյանն ասում է, որ Սահմանադրության մեջ համամասնական ընտրակարգի մասին է միայն գրված: Պարոն Պետրոսյան, մենք տենց ուվերեննի չպետք ա պնդենք՝ ինչ ա գրված Սահմանադրության մեջ, որովհետև էն, ինչ գրված է, գիտեն բացառապես նեղ շրջանակով մարդիկ ու եթե գրել են համամասնական, չի նշանակում՝ նկատի են ունեցել համամասնական, հնարավոր է՝ նկատի են ունեցել մեծամասնական: Երբեմն երբ ՀՀԿ-ն ասում է կարմիր՝ նկատի է ունենում երբեմն սև, նարնջագույն, սպիտակ, երբեմն՝ բազկաթոռ»,- «Ընտրական օրենգրքի» քննարկումների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ «Ծառուկյան» դաշինքն Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով ցանկանում են վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցում կատարել ամբողջովին համամասնական ընտրակարգի:

Իր ելույթում Գևորգ Պետրոսյանը նշել էր, որ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

Տեղեկացնենք, որ ռեյտինգային ընտրակարգը չեղարկելու վերաբերյալ նախագիծը քիչ առաջ բացասական եզրակացություն է ստացել:

3211 | 0
Facebook