Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Շատ լավ գիտենք՝ ովքեր էին սև վերնաշապիկներով կանգնում ընտրատեղամասերի դիմաց և ուղեկցում մոլորյալ քաղաքացիներին». Գ. Պետրոսյան

12:10, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«Շատ լավ գիտենք՝ ովքեր էին սև վերնաշապիկներով կանգնում ընտրատեղամասերի դիմաց և ուղեկցում մոլորյալ քաղաքացիներին». Գ. Պետրոսյան

Ինչպես հայտնել էինք, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ է նախաձեռնել՝ առաջարկելով խորհրդարանական ընտրակարգը դարձնել համամասնական՝ օրենքից հանելով ռեյտինգային ընտրակարգը: Նրանց խոսքով՝ 2017-ի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ մրցապայքարը հիմնականում ընթացել է որպես ռեսուրսների պայ­քար: «Գործել է մեկ պարզ ֆորմուլա` ինչքան շատ փող, այնքան շատ ռեյտինգ, և ընտրությունների քաղաքական կոմպոնենտը լրիվ չեզոքացվել է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով իր առարկությունները փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ, հիշեցրել է նախորդ ԱԺ-ում տեղի ուենցած քննարկումներն ու դրա արդյունքում կայացած կոնսենսուսը: Նիկոլ Փաշինյանը հակադարձել է՝ բանակցություններին չի մասնակցել, բայց կոնսենսուս չի եղել ԸՕ-ի շուրջ, կոնսենսուս եղել է՝ ԵՄ հատկացրած գումարների ծախսման ուղղությունների շուրջ:

«ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածն ասում է՝ ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ռեյտինգայինը ոչ թե քաղաքական պայքար էր, այլ՝ ուրիշ հատկանիշների միջև պայքար: Շատ լավ գիտենք՝ ովքեր էին սև վերնաշապիկներով կանգնում ընտրական տեղամասերի դիմաց և ուղեկցում մոլորյալ ընտրազանգվածին»,- շարունակել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Հարցի քննարկումը շարունակվում է:

| | |
1599 | 0