Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևելյան Գութայում ավիահարվածների հետևանքով 98 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա

11:15, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Արևելյան Գութայում ավիահարվածների հետևանքով 98 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 20 երեխա

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Գութա արվարձանում կառավարական զորքերի ավիահարվածների հետևանքով 98 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների սիրիական մոնիթորինգային կենտրոնը:

Դիտորդների տեղեկությունների համաձայն՝ զոհերի թվում 20 երեխա կա: Բացի այդ, 470 մարդ վիրավոր է, նրանցից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

ՄԱԿ-ն, իր հերթին, հայտարարել է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից և կոչ է արել դադարեցնել ռմբակոծությունները: Ավելի վաղ հաղորդվել է Գութայում ավիահարվածների հետևանքով 70 զոհի մասին:

9890 | 0
Facebook