Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արգամիչի բարեկամները հրաժեշտ են տալիս ՊԵԿ-ին. «Հրապարակ»

10:00, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Արգամիչի բարեկամները հրաժեշտ են տալիս ՊԵԿ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին օրերս հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում էր աշխատում։ Արգամիչի «գահընկեց» արվելուց հետո սպասվում էր, որ նրա մերձավորներն արագ «կհետևեն» նրան, և անգամ զարմանում էին, որ նրանք շարունակում են աշխատել։ Փաստորեն, մի քիչ ուշացած, բայց այդ կանխատեսումներն ի վերջո իրականություն դարձան։

Հիշեցնենք, որ նրա եղբայրը՝ Վահան Մամիկոնյանը ևս հարկայինում է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, անգամ կանոնավոր աշխատանքի չի գնում։ Իհարկե, Վարդան Մամիկոնյանը տեսական հույսեր կարող է ունենալ՝ այլ նշանակման, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ դրա հավանականությունը կախված է միայն «տանիքի» ամրությունից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

4557 | 0
Facebook