Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կլինիկան հրապարակել է սիամական երկվորյակների առանձնացման վիրահատության տեսանյութը

23:05, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Կլինիկան հրապարակել է սիամական երկվորյակների առանձնացման վիրահատության տեսանյութը

Երկու տարի առաջ ԱՄՆ-ում լույս աշխարհ եկած սիամական երկվորյակներին հունվարի 13-ին առանձնացրել են Տեխասի հիվանդանոցներից մեկում: «Երկու տանջալից տարիներ մենք սպասել ենք այս օրվան»,- ասել է երեխաների՝ Աննա Գրեյսի և Հոուփ Էլիզաբեթի մայրը: «Այնքան անսովոր զգացողություն է մեր երեխաներին տեսնելն առանձին անկողիններում»,- ասել է հայրը:

Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են

Երեխաները սերտաճած են եղել կրծքի և որովայնի հատվածում, իսկ դա նշանակում է, որ նրանց միավորել է արյունատար անոթների ընդհանուր ցանց, որն անմիջականորեն կապ է ունեցել նրանց փոքրիկ սրտիկների հետ:

Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Երեխաների լյարդը, ստոծանին և սրտի մի մասն ընդհանուր են եղել: Նրանք ծնվել են կեսարյան հատման ճանապարհով:
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են

     Սա բնավ էլ առաջին վիրահատությունը չի եղել աղջիկների կյանքում: Մեկ տարի առաջ բժիշկները կատարել են նաև հյուսվածքների ընդարձակման վիրահատություն և հատուկ սարքավորում են տեղադրել: Այն օգնել է նրանց մաշկին աճել ու ձեռք բերել վիրահատության համար անհրաժեշտ առաձգականությունը:
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են
Սիամական երկվորյակներին առանձնացրել են

     Առանձնացման վիրահատությունը տևել է 7 ժամ, այն իրականացրել է 75 բժիշկներից բաղկացած խումբը: Վիրահատությունից 2 ամիս անց աղջիկները կկարողանան տուն վերադառնալ:

Վիրահատության ընթացքը
Վիրահատությունից հետո
8901 | 0
Facebook