Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ծեծկռտուքին մասնակցած բժիշկներին հնարավոր է հեռացնեն աշխատանքից

23:05, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Ծեծկռտուքին մասնակցած բժիշկներին հնարավոր է հեռացնեն աշխատանքից

Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ ավարտվել է Գյումրի բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում փետրվարի 17-ին բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննելն ու մասնակից 6 բուժաշխատողների պահվածքին գնահատական հնչեցնելն էր։ Էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է եղել 11 անդամից՝ փորձառու բժիշկներից, իրավաբանից ու արհմիության նախագահից, լսել է միջադեպին մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննել նրանց տված բացատրագրերը։

Հանձնաժողովականները խստորեն դատապարտել են բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ գտնելով, որ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։

Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը նշում է, որ բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների տրվել է խիստ նկատողություն։ Իրավական գնահատականից անմիջապես հետո (Գյումրի քաղաքի ոստիկանության «Կումայրի» բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում), էթիկայի հանձնաժողովը կքննարկի նաև նրանց պայմանագրերի փոփոխության հարցը։ Չի բացառվում աշխատանքից հեռացում։

6130 | 0
Facebook