Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարտի 1-ի երթը մեզ պետք է նրա համար, որ իշխանությունն իմանա` ժողովուրդը չի մարսել և չի ներելու տեղի ունեցած հանցագործությունը». Լ. Զուրաբյան

21:20, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Մարտի 1-ի երթը մեզ պետք է նրա համար, որ իշխանությունն իմանա` ժողովուրդը չի մարսել և չի ներելու տեղի ունեցած հանցագործությունը». Լ. Զուրաբյան

«88-ին ամբողջ Ազատության հրապարակը արբեցած էր ազատության մթնոլորտով, և շատ քիչ սերունդների է բախտ վիճակվում մասնակիցը դառնալ այնպիսի հզոր շարժումների, ինչպիսին Արցախյան շարժման հայաստանյան մասն էր, ընդ որում, հասնել հաղթանակի և բոլոր դրված նպատակների իրականացմանը: Սա իսկապես մեծ բան էր, և մեր երիտասարդներից շատերը չգիտեն ՝ դա ինչ բան է եղել: Մենք անցանք մի հզոր պատմությամբ, որին հավասարը, չգիտեմ, շատ քիչ բան է եղել,- այսօր Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` հավելելով, որ եթե չլիներ այս շարժումը, այսօր Ղարաբաղ չէր լինի:

Խոսելով առաջիկա մարտիմեկյան հանրահավաքի մասին, ասաց. «Մարտի 1-ին ունենալու ենք մեր ավանդական դարձած երթը: Երթը մեզ պետք է նրա համար, որ իշխանությունն իմանա, որ ժողովուրդը Մարտի 1-ի հանցագործությունը չի մարսել և չի ներելու: Գալու է այն ժամանակը, որ Մարտի 1-ի բոլոր կազմակերպիչներն ու կատարողները պատժվելու են և պետության ղեկավարները ներողություն են հայցելու ժողովրդից այդ բռնարարքի համար: Սա լինելու է, և մենք 1988-ի մեծ շարժման հիման վրա կառուցելու ենք այն պետությունը, որը նախագծված էր այդ շարժման գաղափարներով»:

5701 | 0
Facebook