Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ հաջողվեց իրականացնել մեր գաղափարները, թեև դրանց կրողները հալածվել են, ձերբակալվել, բանտերում հայտնվել». Բաբկեն Արարքցյան

20:18, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Մեզ հաջողվեց իրականացնել մեր գաղափարները, թեև դրանց կրողները հալածվել են, ձերբակալվել, բանտերում հայտնվել». Բաբկեն Արարքցյան

«Այսօր նշում ենք շարժման 30 ամյակը, ավելի ճիշտ դրա Հայաստանյան փուլը: որը շատ արագ ընդլայնվեց և ապահովեց նոր օրակարգ Հայաստանի համար, 88- ի օգոստոսին հրապարակվեց ՀՀՇ ծրագիրը, որը հիմնականում իրագործվեց, Հայաստանն ու Արցախն անկախություն ձեռք բերեցին, քանդվեց բոլշեվիկյան ռեժիմը, մեզ հաջողվեց իրականացնել մեր գաղափարները, պետք հիշենք մեր նվիրյալներին, որոնք զոհեցին իրենց կյանքը հանուն Հայաստանի և Արցախի»,- այսօր Ազատության հրապարակում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը` հավելելով, որ այդ գաղափարների կրողները հալածվել են, ձերբակալվել, բանտերում հայտնվել:

Եզրափակելով խոսքը նա մի անեկդոտ պատմեց.

«Մեկը գալիս է բժշկի մոտ և գանգատվում է, որ իր մարմնի բոլոր մասերը ցավում են: Բժիշկը հետազոտում և ասում է. «Ձեր մատն է կոտրված»»:

տեսանյութը` Ա1-ի
4362 | 3
Facebook