Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի վիճակահանության արդյունքները

19:35, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Հայտնի են «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի վիճակահանության արդյունքները

Փետրվարի 15-ին Մոսկվայում կայացել է «Ֆուտբոլը բարեկամության համար 2018» միջազգային ծրագրի վեցերորդ մրցաշրջանի բաց վիճակահանությունը: 2018 թվականին ծրագրի մասնակից են լինելու 211 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ: Վիճակահանության արդյունքում կազմավորվել է 32 թիմ: Յուրաքանչյուր թիմում լինելու է մեկական երկրի ներկայացուցիչ մեկ դիրքի համար (դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող): Հայաստանը ներկայացնելու է մինչև 12 տարեկան մեկ ֆուտբոլիստ, որն ընգրկվել է Lion թիմում և կատարելու է հարձակվողի պարտականություններ: Հայաստանը կներկայացնեն նաև մինչև 12 տարեկան 1 և չափահաս 2 լրագրող, որոնց ընտրության կարգի մասին կհայտարարվի ավելի ուշ:

«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրը ստեղծվել է 2013 թվականին: Ծրագրի հիմնական արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, առողջությունը, արդարությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: Ծրագրի մասնակիցներն են պատանի ֆուտբոլիստները, ինչպես նաև պատանի լրագրողները: Հինգ տարվա ընթացքում ծրագրին մասնակցել է 3,7 հազար պատանի:

3244 | 0
Facebook