Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պրոպագանդան ջարդելու համար պետք է ավելի շատ խոսել Սերժի տուն գնալու մասին». Ա. Գրիգորյան

17:30, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Պրոպագանդան ջարդելու համար պետք է ավելի շատ խոսել Սերժի տուն գնալու մասին». Ա. Գրիգորյան

Բ-26-ի պրոպագանդան փորձում է համոզել, որ Ալեքսանդրի եղբայրն անփոխարինելի է ոչ միայն ընտանիքի բիզնեսի համար, այլ նաև՝ Հայաստանի: Փորձում են հասարակության մեջ տպավորություն ստեղծեն, որ լիքը մարդ կա՝ համակրպվել է այն մտքի հետ, որ նա մեզ հետ է լինելու անվերջ:

Իրականում, նման բան չկա, Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը դեմ է Սերժին, դա ոչ միայն ցույց է տվել 2008-ի ընտրությունները, այլ նաև՝ 2013-ինը, բացի այդ 2017-ի CRRC-ի հետազոտության համաձայն Հայաստանում ամենաշատը չեն վստահում հենց Սերժին: Դրա համար էլ 2017-ի ընտրությունների ժամանակ պախկվել է, Կարեն Կարապետյանին մարզերով ֆռցրել ձեներ հավաքելու համար:

Էս պահի պրոպոագանդայի հիմնական մեխն այն է՝ մարդկանց համոզեն, որ եթե ինչ որ մեկը դեմ է, ապա մնացածը համակերպվել են: Փորձում են անհատական մակարդակում մեկուսացնել մարդուն և պատրանք ստեղծել, որ մնացածը համակերպվել են:

2007-ին ու 2013-ին նույն ձև պրոպոագանդան փորձում էր համոզեր, որ Սերժն արդեն ընտրվել է, բայց արդյունքը տեսանք ինչ եղավ, երկու դեպքում էլ պարտվել է, որովհետև նա հասարակության կողմից բացարձակ անընդունելի կերպար է: Համարյա նույն իրավիճակն էր Ասոցացման պայմանագրի, Սահմանադրական փոփոխություններ ժամանակ: Խոշոր խաղերում Սերժն իր պլանները պրավալ տվող է:

Էդ պրոպագանդան ջարդելու համար պետք է ավելի շատ խոսել Սերժի տուն գնալու մասին: Ու ոչ միայն խոսել, այլ նաև պատրաստ լինել ապրիլին դուրս գալ փողոց: Լինի ֆբ-ում, հանրային խոսքում, թե ընկերական շրջապատում, պետք է Սերժի տուն գնալու մասին շատ խոսել, աշխատել ու պատրաստվել:

4256 | 2
Facebook