Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ առաջին նախագահը ելույթ կունենա՞ Ազատության հրապարակում

16:25, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
ՀՀ առաջին նախագահը ելույթ կունենա՞ Ազատության հրապարակում

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այսօր ժամը 18-ին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում անցկացնելու է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։

Հարցին՝ ՀՀ առաջին նախագահը ելույթ կունենա՞, ասաց. «Ոչ մի բան չեմ կարող ասել, իր որոշելիքն է, բայց ելույթներ կլինեն, այդ թվում «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամների»:

Հրապարակում կներկայացվեն նաև Շարժման տարիների լուսանկարներ, պաստառներ, կցուցադրվեն տեսանյութեր։

3988 | 8
Facebook