Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սայաթ Նովային առնչվող թանգարանային նյութն աղքատիկ է, փոխարենը հարուստ է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի արխիվը». Զ. Սարգսյան

16:05, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Սայաթ Նովային առնչվող թանգարանային նյութն աղքատիկ է, փոխարենը հարուստ է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի արխիվը». Զ. Սարգսյան

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տարեկան հաշվետվության ընթացքում քննարկման առարկան այս աշնանը Հայաստանում կայանալիք՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերն ի նպաստ թանգարանի օգտագործելու հնարավորությունն էր հիմնականում. օրինակ, ցուցադրություն, որը կարող է հետաքրքրել ֆրանսախոս հյուրերին, ֆրանսերեն գովազդային ֆլայերներ, որոնք կտեղադրվեն հյուրանոցներում և այլն:

Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ նախարար Ամիրյանը քննարկեց նաև Սայաթ Նովայի թանգարանի ցուցադրությունը կազմակերպելու հնարավորությունը:

«Սայաթ Նովային առնչվող թանգարանային նյութն աղքատիկ է, փոխարենը հարուստ է մեծանուն աշուղի մասին պատմող՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի արխվային նյութը»,- ասաց Զավեն Սարգսյանը՝ սիրով համաձայնելով ստանձնել Հաղպատում ստեղծվելիք թանգարանի ցուցադրության պատասխանատուի դերը, այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը:

2873 | 0
Facebook