Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանել Երվանդ Քոչարի մասին

15:45, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Արտավազդ Փելեշյանը ցանկություն ունի ֆիլմ նկարահանել Երվանդ Քոչարի մասին

«Արտավազդ Փելեշյանն ուզում է նկարահանել ֆիլմ Քոչարի մասին: Երկու մեծություն մեկ ֆիլմում. կարծում եմ, որ հաջողության կհասնենք»,- Երվանդ Քոչարի թանգարանի ներկայացուցիչներին՝ Վարպետի հարազատներին նախարար Ամիրյանը նաև տեղեկացրել է, որ ֆիլմն իրականություն դարձնելու համար աշխատանք է տարվում:

Անդրադառնալով Քոչարի թանգարանի տարեկան հաշվետվությանն ու դրանում առկա ֆինանսական ցուցանիշներին, նախարարն արձանագրել է. «Մենք խոսում ենք հրաշալի արվեստագետի ու մեծ ներուժով թանգարանի մասին, ինչն անհամեմատ ավելի լավ ցուցանիշներ արձանագրելու հնարավորություն է տալիս: Այս տարի պետք է մեծ թռիչք ապահովեք: Նոր, հետաքրքիր գաղափարներ առաջարկեք: Համաձայնե՛ք, որ աշխատելու տեղ շատ ունեք»,-ասել է Ամիրյանն, այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը:

2603 | 0
Facebook