Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կենդանի պաշտոնյաներ կա՞ն ՀՀ պետական կառույցներում». Ախթալայի պոչանքը շարունակում է լցվել Դեբեդ գետը

15:30, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Կենդանի պաշտոնյաներ կա՞ն ՀՀ պետական կառույցներում». Ախթալայի պոչանքը շարունակում է լցվել Դեբեդ գետը

«Սա նկարել ենք փետրվարի 16-ին: Տեղացիները հաստատեցին, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից դուրս եկող հոսքաջրերն են ու լցվում են Դեբեդ: Պարզ երևում է տարբերությունը գետի ջրի հետ»,- խնդրի մասին կրկին բարձրաձայնում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը՝ կցելով տեսանյութը:

«Էկոլոգիական ահաբեկչությունը շարունակվում է։ Կենդանի պաշտոնյաներ կա՞ն ՀՀ պետական կառույցներում, որոնք ի վիճակի են այս խնդիրներին լուծում տալու․․․»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան Լևոն Գալստյանը՝ դիմելով ՀՀ բնապահպանության նախարարությանը:

Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք Ախթալայի հանքավայրի պոչամբարի արտահոսքի խնդրին, որը շուրջ 20 օր է՝ մատնված է անտարբերության:

4735 | 0
Facebook