Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ճանաչե՛ք Ցեղասպանությունը», «Ազատ Արցախ». Քալիֆորնիայում հայ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել

15:05, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Ճանաչե՛ք Ցեղասպանությունը», «Ազատ Արցախ». Քալիֆորնիայում հայ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել

Ռիվերսայդի համալսարանի հայ ուսանողները բողոքի ցույց են կազմակերպել համալսարանի տարածքում՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության դեմ, հաղորդում է Asbarez-ը:

Ուսանողների ձեռքին «Ճանաչե՛ք Ցեղասպանությունը», «Մենք հիշում ենք 1915-ը» և «Ազատ Արցախ» գրությամբ պաստառներ են եղել:

Ցույցի շրջանակներում ուսանողներն ԱՄՆ-ի իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Նշվում է, որ բողոքի ակցիաներն անցկացվել են Հայոց ցեղասպանության և Թուրքիայի իշխանությունների դիրքորոշման մասին համալսարանականների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

6005 | 0
Facebook