Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրք պաշտոնյաները նավակով փախել են Հունաստան

13:45, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Թուրք պաշտոնյաները նավակով փախել են Հունաստան

Թուրքիայի 17 քաղաքացիներ, ովքեր նախօրեին փչած նավակով փախուստի էին դիմել, Հունաստանից քաղաքական ապաստան են խնդրել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հունական politischios կայքին:

Հունաստանի ափային պահակախումբը հայտնել էր, որ Ինուսես կղզի է ժամանել 17 մարդ, ում տեղափոխել են Հիոս և փոխանցել իշխանություններին:

«Խոսքը թուրք պետական գործիչների և դատավորների մասին է, ովքեր պնդում են, որ իրենց ազատարկում է սպառնում Էրդողանի ռեժիմի հետապնդումների պատճառով: Բոլոր նրանք փոխանցվել են փախստականների ընդունման կենտրոնին»,- ասվում է կայքում:

Մեկ շաբաթ առաջ Հունաստան փախուստի դիմած Թուրքիայի 37-ամյա քաղաքացին իր երկու երեխաների հետ՝ 3 և 11 տարեկան, խեղդվել էր Էվրոս գետում:

Նշենք, որ Թուրքիայում 2016թ. հուլիսին պետական հեղաշրջման փորձի համար ձերբակալվել է 50 հազար մարդ, աշխատանքից ազատվել 140 հազար պետական ծառայող,

այդ թվում՝ զինվորականներ: Իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով գտնվում է ԱՄՆ-ում: Վերջինը դատապարտում է հեղաշրջումն ու հերքում իրեն առաջադրված մեղադրանքները:

7497 | 1
Facebook