Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վիճաբանություն Երևանում. դանակահարված դպրոցականները հիվանդանոցում են

12:15, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
Վիճաբանություն Երևանում. դանակահարված դպրոցականները հիվանդանոցում են

Երեկ՝ փետրվարի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա. shamshyan.com-ի տեղեկացմամբ, վիրավորը Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 17-ամյա Վիգեն Ն.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 178 ավագ դպրոցի մոտ վայր ընկնելու հետևանքով։ Մինչ ոստիկանները հիվանդանոցում դեպքի հանգամանքներն էին պարզում, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի էլ է բերվում նշված բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Փափազյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Ռաֆայել Վ.-ն է, ով բժիշկներին հայտնել է, որ ոչինչ չի հիշում, թե որտեղ և ինչ պայմաններում է դանակահարվել։ Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից պարզվել է, որ Վիգեն Ն.-ին և Ռաֆայել Վ.-ին նշված վնասվածքները պատճառել է Երևան քաղաքի Ավանեսովի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 17-ամյա Հովհաննես Մ.-ն։ Էրեբունու ոստիկանների անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ փետրվարի 20-ին, կեսգիշերն անց Հովհաննես Մ.-ն ներկայացել է Ոստիկանություն։ Նա ստորագրությամբ բաց է թողնվել։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
     Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վիգեն Ն.-ն սովորում է Երևանի թիվ 178 ավագ դպրոցի 11-րդ դասարանում, Ռաֆայել Վ.-ն՝ Երևանի թիվ 83 հիմնական դպրոցի 11-րդ դասարանում։

15024 | 0
Facebook